ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Պուտինը թույլ չի տա «գունավոր հեղափոխություններ»

    Պուտինը թույլ չի տա «գունավոր հեղափոխություններ»

    12.04.2017| 16:39
    Ռուսաստանի իշխանությունները «գունավոր հեղափոխություն» թույլ չեն տա երկրում և ՀԱՊԿ անդամ երկրներում՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
  • Նազարբաևը մոտենում է Եվրոպային

    Նազարբաևը մոտենում է Եվրոպային

    12.04.2017| 16:38
    Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կառավարությանը հանձնարարել է կազմել ղազախական այբուբենի՝ լատինական գրի անցման գրաֆիկ: «Մենք կսկսենք նախապատրաստական աշխատանքը»,- ասված Է Նազարբաևի՝ «Եգեմեն Ղազախստան» («Անկախ Ղախախստան») թերթում հրապարակված հոդվածում:
  • Սոլովյովին խորհուրդ են տվել Բաքվին չնայել ավտոմեքենայի պատուհանից

    Սոլովյովին խորհուրդ են տվել Բաքվին չնայել ավտոմեքենայի պատուհանից

    12.04.2017| 16:38
    «Վեստի» ռադիոկայանի ունկնդիրները հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին խորհուրդ են տվել Բաքվին չնայել ավտոմեքենայի պատուհանից։
  • Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորվել է 10 ընտրատարածք

    Երևանի ավագանու ընտրությունների համար ձևավորվել է 10 ընտրատարածք

    12.04.2017| 16:19
    Երևանի ավագանու ընտրություններն անցկացնելու համար ԿԸՀ-ն ձևավորել է տեղամասային կենտրոնները ու ներկայացրել տեղակայման վայրերը: Երևանում ձևավորվել է 10 տարածքային ընտրական հանձնաժողով:
  • ՌԴ ԱԴԾ-ն զգուշացրել է նոր ահաբեկչությունների վտանգի մասին

    ՌԴ ԱԴԾ-ն զգուշացրել է նոր ահաբեկչությունների վտանգի մասին

    12.04.2017| 16:18
    ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն տվյալներ ունի Ռուսաստանում նոր ահաբեկչական գործողությունների մտադրության մասին:
  • ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը դեռևս չի դիմել Սահմանադրական դատարան

    ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը դեռևս չի դիմել Սահմանադրական դատարան

    12.04.2017| 16:17
    ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով Սահմանադրական դատարան դեռևս բողոք չի ներկայացրել՝ ասել է ԿԸՀ-ում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ դեռ աշխատում են բողոքի վրա։
  • Նիկի Հեյլի. Սիրիայի քիմհարձակումից հետո Վաշինգտոնը Մոսկվային տվել է դեմքը պահպանելու հնարավորություն

    Նիկի Հեյլի. Սիրիայի քիմհարձակումից հետո Վաշինգտոնը Մոսկվային տվել է դեմքը պահպանելու հնարավորություն

    12.04.2017| 16:16
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանին տվել է հնարավորություն՝ պահպանելու դեմքը և կառուցողական ներդրում անելու Սիրիայի հակամարտության կարգավորման գործում՝ Իդլիբ նահանգում քիմիական հարձակումից հետո՝ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին CNN հեռուստաալիքի եթերում:
  • Նավթի համաշխարհային գներն աճում են

    Նավթի համաշխարհային գներն աճում են

    12.04.2017| 16:16
    Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,22 տոկոսով՝ հասնելով 53,52 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
  • Պուտինը ՆԱՏՕ-ի անդամներին անվանել է չինական արձանիկներ

    Պուտինը ՆԱՏՕ-ի անդամներին անվանել է չինական արձանիկներ

    12.04.2017| 16:15
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի անդամների արձագանքը սիրիական ավիաբազային ուղղված ԱՄՆ հարվածին համեմատել է չինական արձանիկների վարքի հետ՝ փոխանցում է BBC-ին:
  • Երբ ռուսները մոռանում են Ռուսաստանի անցյալը

    Երբ ռուսները մոռանում են Ռուսաստանի անցյալը

    12.04.2017| 16:14
    Վերջին կես տարում ռուսաստանցիների տրամադրվածությունը Թուրքիայի հանդեպ զգալիորեն բարելավվել է, պնդում են մոսկվացի սոցիոլոգները: «Լևադա» սոցիոլոգիական ծառայության` շաբաթասկզբին հրապարակած տվյալների համաձայն, 2016-ի սեպտեմբերից Թուրքիայի հանդեպ դրական վերաբերմունք որդեգրած ռուսաստանցիների թիվն աճել է 16 տոկոսով: